Հայաստանի չեմպիոն` «Արարատ-Արմենիա»-ն շարունակում է իր Եվրոգավաթային ճանապարհը Հայ ֆուտբոլասերին ապահովելով Եվրոպական ֆուտբոլային շնչով: Վաղը օգոստոսի 27-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում` Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը ուժերը կչափի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ: Դիմակայության առաջին խաղն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: «Սև ու սպիտակների» կազմում միակ գոլն հեղինակեց` Ալեքսանդրոս Մալիսը:
Հավելենք «Արարատ-Արմենիա»-ն իր ճանապարհը մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի ամենահեղինակավոր մրցաշարում հասնելով որակավորման երրորդ փուլ: Արթուր Սերոբյանը և խաղընկերները Չեմպիոնների Լիգայի շրջանակում հաղթահարեցին լատվիական «Ռիգա»-ի և Իռլանդիայի ներկայացուցիչ` «Շամրոկ Ռովերս»-ի արգելքը: