ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն` «Արարատ-Արմենիա»-ն դիմակայության առաջին խաղում մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «ՈՒնիվերսետատեա Կրայովա»-ի հետ: Նախորդ մրցաշրջանում Երեւանի «Նոա»-ն նույնպես հանդիպել է «Ունիվերսատատեա Կրայովա»-ին:
Առաջին խաղակեսում լարված իրավիճակ էր` Զիդան Բանջաքին չկարողացավ խոցել ռումինական ակումբի դարպասը, սակայն «Արարատ-Արմենիա»-ին օգնության եկավ ստանդարտ իրավիճակը` Արթուր Սերոբյանը անկյունայինից գնդակը ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ որտեղ հերթապահում էր Ալեքսանդրոս Մալիսը ով հանդիպման 21-րդ րոպեին խոցեց` Լաուրենցիու Պոպեսկու պաշտպանած դարպասը բացելով հանդիպման և դիմակայության հաշիվը (1:0): 28-ամյա հույն ֆուտբոլիստը Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում անցկացրել է չորս հանդիպում որտեղ մրցակիցների դարպասը գրավել չի հաջողվել:
Հանդիպման 33-րդ րոպեին Նիկուսոր Բանկուի գոլով ռումինիացիներն վերականգնեցին հանդիպման և դիմակայության հաշիվի հավասարակշռությունը (1:1): Երկրորդ կեսում կրքերն ավելի շիկացան Սանդրո Լիման մեկը մեկի իրավիճակում դուրս եկավ մրցակցի դարպասապահի դիմաց և գրավեց դարպասը, սակայն գոլը չեղարկվեց արձանագրվելով խաղից դուրս իրավիճակ:
Ժոաո Բրավիմը երկրորդ խաղակեսում ավելի շատ աշխատանք կատարեց քան առաջինում, որն նշանակում է ժամանակ առ ժամանակ` «Արարատ-Արմենիա»-ն թույլ էր տալիս մրցակցին մտածելու և գրոհելու համար:
Հանդիպման գրեթե վերջնամասում` «Արարատ-Արմենիա»-ն չորսը երեքի դիմաց լավ հակագրոհ կազմակերպեց Մաքս Կարլիեն գնդակն հասցեագրեց` Սանդրո Լիմային ում հարվածը իր վրա վերցրեց մրցակցի պաշտպանը:
Կրայովան ամբողջ խաղի ընթացքում գրոհները անցկացնում էր եզրերով կամ բարձրից փոխանցումներով: Այսպիսով թիմերն փոխանակվեցին մեկական գնդակով, հավելենք` «Արարատ-Արմենիա»-ն 2026/27 Եվրոգավաթային արտագնա խաղերում չի պարտվում, դիմակայության ելքը կվճռվի մեկ շաբաթ անց Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: