SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «ՆՈԱ» ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ «ԲԿՄԱ»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

23 օգոստոսի 2026 | 19:59:44 | 104

Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի շրջանակում` «Նոա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց «ԲԿՄԱ»-ի հետ։ Սա Պաբլո Գարսիայի առաջին հանդիպումն էր որպես երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ։

«Նոա»-ի կազմում միակ գոլը հեղինակեց` Զավեն Խուդավերդյանը (1։0), Էրիկ Բոակեի հետ համագործակցությամբ, նշենք հայ ֆուտբոլիստը 2026/27 մրցաշրջանում անցկացրել է չորս հանդիպում։

Այսպիսով «Նոա»-ն վաստակեց իր հերթական երեք միավորը և 12 միավորով գլխավորում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, «ԲԿՄԱ»-ն մեկ միավորով տասներորդ տեղում է։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: