SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «ՓՅՈՒՆԻԿԸ» ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԸՆԹԱՑԻԿ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

09 օգոստոսի 2026 | 18:53:29 | 217

Հայաստանի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի շրջանակում Երեւանի «Փյունիկը» սեփական հարկի տակ ուժերը չափեց Չարենցավանի «Վան»-ի հետ։

 

«Նռնագույններն» նախորդ մրցափուլում ուժերը չափեցին «Ուրարտու»-ի հետ որտեղ գրանցվեց ոչ-ոքի արդյունք (2։2), «Վանը» տան պարտվեց առաջնության նորեկ «Սարդարապատ»-ին 1։4 հաշվով։

Հանդիպման մեկնարկում առավելություն ուներ երեւանյան թիմը և հանդիպման 13-րդ րոպեին Կառլեն Հովհանիսյանի փոխանցումից հետո Իասոնաս Պիկիսը ուժային պայքարով շրջանցելով մրցակցի պաշտպաններին գրավեց դարպասը (1։0)։

Հանդիպման 40-րդ րոպեին եզրային նետումից հետո Վիտին գնդակը հասցեագրեց Կառլեն Հովհանիսյանին ով կրկնապատկեց իր թիմի առավելությունը (2։0)։

 

Երկրորդ խաղակեսում` «Փյունիկը» տիրեց գնդակին ժամանակի 67/33% տոկոսային հարբերակցությամբ կատարելով յոթ հարված դարպասին, թույլ տալով մրցակցին կատարել երեք հարված։ 

Ըստ sportsworld.am‐ի «Փյունիկը» լավ հանդիպում անցկացրեց որի վկայում է հանդիպման 70-րդ րոպեին Սարգիս Մեթոյանի հարվածից հետո Լուկաս Արսելի Սիլվան չկարողանալով որսալ գնդակը Գևորգ Տարախչյանը հայտնվելով ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եռապատկեց իր թիմի առավելությունը (3։0)։

Հարկ է նշել որ 75-րդ րոպեի դրությամբ «չարենցավանցիներն» թույլ են չորս կանոնների խախտում, «Փյունիկը» տասը, հավելենք Հայաստանի 16-ակի չեմպիոնը միջինում թույլ է տալիս 17 կանոնների խախտում։ Այս վիճակագրությամբ կարելի է ենթադրել` Արտակ Օսեյանի գլխավորած թիմը հանդես է գալիս ոչ ամբողջական ուժով։

Այսպիսով` «Փյունիկը» տոնում է իր առաջին հաղթանակը ընթացիկ առաջնությունում։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: