SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»-Ն ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ԵՐՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

15 օգոստոսի 2026 | 21:41:33 | 299

Հայաստանի Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի շրջանակում Հայաստանի չեմպիոն` «Արարատ-Արմենիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Չարենցավանի «Վան»-ին: Նախորդ մրցափուլում` Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առավելության հասավ Երեւանի «Ուրարտու»-ի նկատմամբ 2:1 հաշվով, չարենցավանցիները 0:3 հաշվով զիճեցին «Փյունիկ»-ին:

Առաջին խաղակեսում` Ալեքսանդրոս Մալիսը և խաղընկերները ոչ այդքան ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին, որը շարունակվեց ամբողջ խաղում: Ըստ sportsworld.am-ի դա պայմանավորված է «Արարատ-Արմենիա»-ի Եվրոգավաթային հանդիպմամբ, Մանուել Տուլիպայի տղաները Եվրոպա Լիգայի փլեյ օֆֆ փուլում լիգայի փուլի ուղեգիրը կխաղարկի` «Ունիվերսատատեա Կրայովա»-ի հետ, հավելենք դիմակայության առաջին հանդիպումը արտագնա է, որը կկայանա օգոստոսի 20-ին պատասխան հանդիպումը նախատեսված է մեկ շաբաթ անց` օգոստոսի 27-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Այս խաղի առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն հանդիպման 47-րոպեին Ժիրայր Շաղոյանի և Ալիուն Նդուրի համագործակցության արդյունքում` «Արարատ-Արմենիա»-ն բացեց հանդիպման հաշիվը (1:0): Հաղթողի կարգավիճակ ստանալուց հետո «Սև ու սպիտակներն» չհրաժարվեցին իրենց խաղաոճից, հանդիպման 74-րոպեին Խուան Բալանտան վրիպեց 11մ հարվածից, բայց Հուգո Օլիվեյրան և Արայիկ Էլոյանը ուղղեցին կոլումբիացի սխալը` պորտուգալացի ֆուտբոլիստը խորքից գնդակը հասցեագրեց Էլոյանին ով տուգանային հրապարակի մատույցներից հեռահար կրակոցով գրավեց` Դանիլա Բոկովի պաշտպանած դարպասը (2:0):

Հավելենք թիմերի միջև կայացած վերջին տասը խաղերում` «Արարատ-Արմենիա»-ն տոնել է վեց հաղթանակ, «Վանը» առավելության էր հասել մեկ անգամ և երեք հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Այսպիսով` «Արարատ-Արմենիա»-ն տոնում է իր երրորդ հաղթանակը նոր մեկնարկած առաջնությունում և գլխավորում մրցաշարային աղյուսակը վաստակած ինը միավորով:

Հինգ օր անց երեւանյան թիմը կմրցի ռումինական ակումբի հետ: Այս հանդիպումը հաղթական նոտայով ավարտելուց հետո` «Արարատ-Արմենիա»-ն մրցավայր կմեկնի բարձր տրամադրությամբ: Հավելենք օգոստոսի 27-ին կայանալիք Եվրոպա Լիգայի փլեյ օֆֆ փուլի` «Արարատ-Արմենիա» «Ունիվերսատատեա Կրայովա» հանդիպման տոմսերն արդեն հասանելի են Eventhub.am կայքում:

Ըստ sportsworld.am-ի Եվրոպա Լիգայի փլեյ օֆֆ փուլի դիմակայության առաջին խաղը հայկական ակումբին հեշտ չի տրվելու ռումինիացիներն նոր մեկնարկած առաջնությունում անցկացրել է չորս հանդիպում վաստակելով վեց միավոր, խոցել մրցակիցների դարպասը ինը անգամ, սեփական դարպասն ընդունել վեց գնդակ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: