Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդարացիայի (ՀՖՖ) Մրցումների բաժինը չեղարկել է Հայաստանի Գավաթի նախնական փուլի օգոստոսի 24-ին նախատեսված «Հայք»-«Օլիմպիա» հանդիպումը:
Կարգապահական եւ էթիկայի կոմիտեն ավելի վաղ հեռացրել էր «Հայք»-ին Հայաստանի Առաջին խմբի առաջնությունից եւ զրկել թիմին 2026/27 մրցաշրջանի՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ «Հայք»-ը զրկվել է նաեւ հաջորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությունում խաղալու հնարավորությունից։
Որոշումը կայացվել է «անհարգելի պատճառով «Հայք» թիմի՝ երկու խաղի չներկայանալը /Հավելված 1 Ա, 7-րդ կետ, Հոդված 40, 4-րդ կետ»։
«Օլիմպիա»-ն Հայաստանի Գավաթում մրցելույթները կշարունակի 1/8 եզրափակիչից։