ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն` «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցեց սլովենական «Ցելյե»-ի հետ: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը մեկ շաբաթ առաջ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում առավելության հասավ մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով:
Հանդիպման մեկնարկում Ալեքսանդրոս Մալիսը կարող էր գրավել մրցակցի դարպասը, գրոհը սկիզբ առավ Արթուր Սերոբյանի փոխանցումից հետո որտեղ «Ցելյե»-ի պաշտպանը սայթաքեց, սակայն կլորն չհայտնվեց` Ժան-Լյուկ Կենդանի պաշտպանած դարպասում:
Հավելենք որ «Արարատ-Արմենիա»-ին բավարար է անգամ ոչ-ոքին ասել թե չպարտվել, սակայն մեկ գնդակի առավելությունն ընդհանուր դիմակայությունում հաղթանակը ապահոված չէ: Առաջին խաղակեսում` «Ցելյե»-ն ուներ տարածքային առավելություն, միաժամանակ «Արարատ-Արմենիա»-ն վերահսկում էր խաղի և դիմակայության ընթացքը, առաջին կեսից հետո հաշիվը չբացվեց: Հավելենք` Կարեն Մուրադյան և խաղընկերները ունեցան ավելի իրական պահեր քան «Ցելյե»-ն:
Երկրորդ խաղակեսում` «Ցելյե»-ի գրոհներն դարձան ավելի վտանգավոր էին որոնք զարգանում էինառավելապես ձախ եզրով: Տպավորություն էր, որ «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ խաղակեսում ավելի պասիվ ֆուտբոլ ցուցադրեց, սակայն դասեր է քաղել «Ռիգա»-ի և «Շամրոկ Ռովերս»-ի հետ դիմակայություններից: Հանդիպման վերջնամասում` «Արարատ-Արմենիա»-ն ունեցան մի քանի պահ որոնք իրենց նպատակին հասցնել չհաջողվեց և հանդիպման 83-րդ րոպեին «Ցելյե»-ն հավասարեցրեց դիմակայության հաշիվը Յայա Դուկուլի գոլի շնորհիվ, որից երկու րոպե անց` Բենյամին Վերբիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունը ընթացիկ խաղում (2:0) և առաջ մղեց ընդհանուր դիմակայությունում (3:2):
Այսպիսով` Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Եվրոպայի Լիգայի խաղարկության որակավորման փլեյ օֆֆ փուլում: «Արարատ-Արմենիա»-ն իր ցուցադրած խաղով ըստ sportsworld.am իր ցույց տվեց որ հայկական ակումբներն կարող են պայքարել ՈՒԵՖԱ-ի ամենահեղինակավոր մրցաշարում: