Հայաստանի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ ուժերը չափեց առաջնության նորեկ Կապանի «Սյունիք»-ի հետ։
«Գանձասար»-ի կազմում հանդիպման 40-րդ րոպեին հաշիվը բացեց` Արտյոմ Ավանեսյանը (1։0) ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Նոա»-ի կազմում։ «Սյունիքը» կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը, գոլի հեղինակն է` Արմեն Հովհանիսյանը (62-րդ րոպե 1։1)։
Այնուհետև «Գանձասարը» երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը հաջորդաբար Ալեքսանդր Լիզալդան (83-րդ րոպե 2։1) և Ժուաո Ադրիանուն (3։1)։
Սյսպիսով «Գանձասարը» հաղթեց կապանյան դերբիում։