SPORTSWORLD.AM

ՍԱՆԴՐՈ ՊԵՐԿՈՎԻՉԸ ԼՔԵՑ «ՆՈԱ»-Ն

19 օգոստոսի 2026 | 23:41:47 | 156

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ավարտեց համագործակցությունը գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի հետ, հայտնում են խորվաթական լրատվամիջոցները՝ մասնավորապես Index.hr և Germanijak պարբերականները։

Պաշտոնանկության հիմնական դրդապատճառը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլից դուրս մնալն է։

   «Նոան» չկարողացավ հաղթահարել շվեյցարական «Սիոնի» արգելքը. առաջին խաղում գրանցվեց 2:2 հաշիվը, իսկ պատասխան մրցավեճում հայկական ակումբը զիջեց 1:2 հաշվով։

Հավելենք երեւանյան ակումբը քիչ առաջ հայտարարություն է տարածել խորվաթ մասնագետի ակումբը լքելու մասին

 «Ալաշկերտի» դեմ խաղը Սանդրո Պերկովիչի համար վերջինն էր «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում

 Պերկովիչը միացավ մեզ 2025 թվականի հունիսին, «Նոայի» հետ նվաճեց Հայաստանի Գավաթն ու Սուպերգավաթը, առաջնորդեց մեր թիմը դեպի ԿԼ Լիգայի փուլ, և դարձավ եվրոպական մրցաշարերում փլեյ-օֆֆ փուլ հասած և այնտեղ հաղթանակ տոնած առաջին հայկական ակումբի մարզիչը

 Նրա գլխավորությամբ «Նոան» հաղթեց Չեռնոգորիայի, Սլովենիայի և Խորվաթիայի չեմպիոններին, Լեհաստանի գավաթակրին, վաստակեց վարկանիշային կարևոր միավորներ և Հայաստանը բարձրացրեց ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնական, որի շնորհիվ հայկական ակումբները մյուս մրցաշրջանից կկարողանան նաև պայքարը սկսել Եվրոպա լիգայի որակավորման փուլերից

Շնորհակալություն, Սանդրո՛, «Նոայում» կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար», ասված է ակումբի տարածաց հայտարարության մեջ։

 

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: