Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի շրջանակում Երևանի «Արարատ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկ»-ին:
Նախորդ մրցափուլում Կարեն Բարսեղյանի տղաները մրցակցի հարկի տակ առավելության հասան ԲԿՄԱ և նկատմամբ 2:1 հաշվով, «Փյունիկը» երկրորդ տուրում հաղթեց Չարենցավանի «Վան»-ին, երրորդ տուրի շրջանակում Արտակ Օսեյանի գլխավորած թիմի մրցակիցը «Սարդարապատ»-ն էր ում հետ հանդիպումը չկայացավ տեխնիկական խնդիրների պատճառով:
Առաջին խաղակեսում «Փյունիկը» ավելի շատ էր փորձում գրոհել և շատ էր տիրում գնդակին, «Արարատը» հուսալի էր խաղում պաշտպանությունում: Ըստ sportsworld.am-ի «Արարատը» Կարեն Բարսեղյանի թիմը գլխավորելուց հետո խաղային առաջադիմություն ունի, սակայն 2026/27 մրցաշրջանում` «Արարատը» անցկացրած երեք խաղում տոնել մեկ հաղթանակ գրանցելով երկու պարտություն:
Երկրորդ խաղակեսում «Արարատը» մնաց տասը ֆուտբոլիստով խաղադաշտից հեռացվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ` Վարազդատ Հարոյանը, որից հետո «Փյունիկ»-ը սկսեց էլ ավելի ճնշում գործադրել և գրոհել «Արարատի» դարպասին ուղղությամբ, Անզիմատի Աբուդուն մեծ ծավալի աշխատանք կատարեց անառիկ պահելով սեփական դարպասը մինչ հանդիպման 90+3 րոպեին «Փյունիկը» բացեց հանդիպման հաշիվը Գևորգ Տարախչյանի գոլով 1:0), որը 24-ամյա ֆուտբոլիստի համար երրորդ գնդակն էր ընթացիկ առաջնությունում: Հայ ֆուտբոլիստը 2026/27 մրցաշրջանում հասցրել էր մասնակցել բոլոր երեք հանդիպումներին: Հանդիպման ավելացված ժամանակի 13-րդ րոպեին Վյաչեսլավ Աֆյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը (2:0):
Այսպիսով «Փյունիկը» հաղթում է «Արարատ»-ին արտագնա խաղում և վաստակած 7 միավորով զբաղեցնում էր երրորդ տեղը Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Արարատը» իններորդն է վաստակած երեք միավորով: