SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «ՇԻՐԱԿԸ» ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԸՆԹԱՑԻԿ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

14 օգոստոսի 2026 | 22:11:18 | 192

Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի շրջանակում Կապանի «Գանձասար»-ը սեփական հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին: Կապանցիներն երկրորդ մրցափուլում ուժերը չափեց «Սյունիք»-ի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով, Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը սեփական հարկի տակ զիճեց Հայաստանի գավաթակիր` «Նոա»-ին:

Հանդիպման մեկնարկում` «Շիրակ»-ը ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց եղանակային անբարենպաստ պայմաններում: Հանդիպման 27-րդ րոպեին` Գյումրեցիներն բացեցին հանդիպման հաշիվը, հյուրերի կազմում գոլի հեղինակն է` Վազգեն Սարգսյանը: 

 Առաջին խաղակեսում` «Գանձասար»-ի կազմում տեղի ունեցավ փոփոխություն գլխավոր մարզիչ` Կարեն Ավոյանը Լեո Ռեյսի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց` Ալեքսանդր Լիզալդային, ըստ երևույթին հայ մասնագետը դժգոհ էր պորտուգալացի ֆուտբոլիստի գործողություններից քանի որ չկային վնասվածքներ:

Երկրորդ խաղակեսում «Գանձասարը» ավելի ակտիվ ֆուտբոլ սկսեց ցուցադրել տիրելով գնդակին», Նշենք որ այս թիմերը հանդիպել Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025/26 մրցաշրջանի 23-րդ տուրում որտեղ Կապանյան թիմը առավելության հասավ 3:2 հաշվով, այդ խաղում` «Շիրակի» կազմում գոլերը հեղինակեցին` Ռաֆիկ Միսակյանը ով այսօրվա խաղում հանդես էր գալիս ավագի կարգավիճակում և Նարեկ Ջանոյանը, «Գանձասարի» կազմում` Անան Մենսահը, Մայքլ Քվեարկում և Արման Խաչատրյանը: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Խաչատրյան և գլխավոր մարզիչ` Կարեն Բարսեղյանը տեղափոխվեցին Երեւանի «Արարատ»:

Թիմերի միջև կայացած վերջին տասը խաղերում չորս հանդիպում ավարտվել է «Շիրակի» հաղթանակով, երեք խաղում հաղթել է` «Գանձասարը» ևս երեք հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Այսպիսով հյուրերը տոնում են իրենց առաջին հաղթանակը ընթացիկ առաջնությունում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: