SPORTSWORLD.AM

ՊԱԲԼՈ ԳԱՐՍԻԱՆ «ՆՈԱ» ՖԱ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

21 օգոստոսի 2026 | 14:51:36 | 96

Պաբլո Գարսիան Հայաստանի գավաթակիր` «Նոա» ՖԱ ի նոր գլխավոր մարզիչ։ 

Ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան պայմանագիր է ստորագրել «Նոա» ՖԱ-ի հետ

49-ամյա Պաբլո Գարսիան իր մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով երիտասարդական և հիմնական թիմի գլխավոր մարզիչ

Երեք մրցաշրջան անընդմեջ իր գլխավորությամբ ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը հռչակվել է Հունաստանի Մ-19 տարեկանների առաջնության հաղթող։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին 2020/21 մրցաշրջանում ակումբը դարձել է Հունաստանի գավաթակիր

Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում

Ուշագրավ է նաև Պաբլո Գարսիայի՝ ֆուտբոլիստի կարիերան։ «Նոա» ՖԱ-ի նոր գլխավոր մարզիչը հանդես է եկել այնպիսի անվանի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Օսասունան», Վիգոյի «Սելտան», ինչպես նաև պաշտպանել է Ուրուգվայի ազգային հավաքականի գույները։

  Պաբլո Գարսիա. «Ֆուտբոլը խիզախության, հավատի և քրտնաջան աշխատանքի մասին է։ «Նոա» ՖԱ-ում ամեն օր պահանջելու ենք այս գործոնները՝ թե՛ ինքներս մեզնից, թե՛ ակումբի խաղաշապիկը կրող յուրաքանչյուր ֆուտբոլիստից», - ասել Գարսիան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: