Հայաստանի գործող գավաթակիր` «Նոա»-ն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիսների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում շվեցարական «Սյոն»-ի հետ խաղարկեց փլեյ օֆֆ փուլի ուղեգիրը։
«Նոա»-ն որակավորման երկրորդ փուլում հաղթահարեց մոլդովական` «Զիմբրու»-ի, «Սյոն»-ը բելառուսական` «Բատե»-ի արգելքը։
Հանդիպման մեկնարկում երեւանյան թիմը լավ տեսք ուներ` Գոռ Մանվելյանի գլխի հարվածից հետո գնդակը չհայտնվեց մրցակցի դարպասում։
Դավիթ Սուալեհեի հեռահար կրակոցից հետո դարպասապահը գնդակը հանեց անկյունային, որի խաղարկումից հետո «Նոա»-ն վաստակեց (11մ) հարված, այն անվրեպ իրացրեց Հելդեր Ֆերեյրան (1։0), կրկնելով դիմակայության առաջին հանդիպման սցենարը, որտեղ «Բազեները» հաշիվը բացեցին կրկին 11մ հարվածով որտեղից չվրիպեց 29-ամյա պորտուգալացին։
«Նոա»-ն պաշտոնական 24 խաղերում անպարտելի է, երեւանցիներն վերջին պարտությունն կրել են 2025 թվականի փետրվարին։
Հանդիպման 54-րդ րոպեին «Սյոն»-ը վերականգնեց խաղի և դիմակայության հաշիվը` Ուինսլի Բոտելիի շնորհիվ, տան տան տերերը զարգացրեցին հաջողությունը հանդիպման 63-րդ րոպեին Բատատան առաջ մղեց իր թիմին ընդհանուր դիմակայությունում։
Այսպիսով Հայաստանի գավաթակիրը ավարտեց իր Եվրոպական ճանապարհորդությունը։