ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն` «Արարատ-Արմենիա»-ն դիմակայության առաջին խաղում սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ սլովենական «Ցելյե»-ի նկատմամբ: Երեւանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ` Արթուր Սերոբյանը և բրազիլիացի` Կարլոս Ֆրանսան: 31-ամյա հարձակվողը ՈՒԵՖԱ-ի ամենահեղինակավոր մրցաշարի 2026/27 մրցաշրջանում անցկացրած հինգ խաղում դարձել է երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ, Սերոբյանը մասնակցել է նույնքան հանդիպում խոցել է մրցակցի դարպասը մեկ անգամ:
Որակավորման երրորդ փուլի` «Ցելյե»-ի դեմ խաղում 23-ամյա հայ ֆուտբոլիստը մեծ ծավալի աշխատանք կատարեց մասնակցելով գրոհների կազմակերպմանը:
«Արարատ-Արմենիա»-ն հանդիպման 21-րդ րոպեին հայտնվեց պարտվողի դերում, սակայն երեւանցիների ցուցադրած խաղում հուսահատություն չնկատվեց, ըստ sportsworld.am-ի «Արարատ-Արմենիա»-ի հաղթաթուղթը ցուցադրած թիմային ֆուտբոլն է, որտեղ իր ուրույն դերն ունի գլխավոր մարզիչ` Մանուել Տուլիպան, պորտուգալացի մասնագետը իր կայացրած որոշումներով կարողանում է բեկել խաղի ընթացքը հասնելով դրական արդյունքի: Տուլիպան նաև խաղաժանակ է ընձեռում երիտասարդ ֆուտբոլիստներին ինչպես օրինակ 21-ամյա Միշել Այվազյանին ով փոխարինեց` Զիդան Բանջաքիին հանդիպման 83-րդ րոպեին անցկացնելով իր երկրորդ հանդիպումը ընթացիկ մրցաշարում:
Հավելենք հայկական ակումբն ունի կադրային խնդիրներ, վնասվածքի պատճառով բացակայում են` Կամո Հովհաննիսյանը, թիմի ավագ` Արմեն Համբարձումյանը և Խուան Բալանյան, սակայն կոլումբիացի կիսապաշտպանը ըստ գլխավոր մարզչի կարճ ժամանակ անց կվերադառնա կանաչ խոտածածկ:
«Արարատ-Արմենիա»-ն հաղթանակ տոնեց դժվարին խաղում, սակայն առաջին խաղակեսում գնդակին տիրում էր ժամանակի մոտ 50% տոկոսը, երկրորդ 45 րոպեների ընթացքում «Սև ու սպիտակներն» ըստ sportsworld.am-ի հաշվի մեջ առավելություն ստանալուց հետո հուսալի պաշտպանություն կազմակերպեցին հասնելով ցանկալի արդյունքի: Պատասխան խաղում անհրաժեշտ է' ցուցադրել ավելի վստահ ֆուտբոլ:
«Արարատ-Արմենիա»-ն ընթացիկ մրցաշարում խոցել է մրցակիցների դարպասը ինը գնդակ, սեփականն ընդունել վեցը: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը արդեն իսկ վաստակել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի ուղեգիր, սլովենական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում` Արթուր Սերոբյանը և խաղընկերները հանդես կգան Եվրոպա Լիգայի լիգայի փուլում:
«Արարատ-Արմենիան» հաղթեց առաջին խաղում, շատ լավ երևաց նաև «Ցելյեի» ներուժը։ Նրանց գնդակի վերահսկումը, կենտրոնը ճեղքելով գրոհելը, մրցակցի պրեսինգը վարպետորեն շրջանցելը շատ վտանգավոր են։
«Արարատ-Արմենիան» իրեն հարմարավետ է զգում, երբ հենց ինքն է գնդակով թելադրում խաղը։ Դիմակայության առաջին խաղից հետո առավելությունը նվազագույն է, իսկ նախորդ երկու փուլերում «Սև ու սպիտակներն» պատասխան հանդիպմանը մոտենում էին երկու գնդակի առավելությամբ: Հարկ է նշել որ «Արարատ-Արմենիա»-ին հարկավոր է խուսափել նախորդ փուլերում թույլ տված սխալներից:
Հավելենք Հայաստանի գործող չեմպիոնը Հայաստանի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ուժերը չափեց Ռոբերտ Արզումանյանի «Ուրարտու»-ի հետ: Պորտուգալացի մասնագետը ՉԼ-ի որակավորման երրորդ փուլի սլովենական «Ցելյե»-ի խաղից հետո մեկնարկային կազմում կատարել էր տասը փոփոխություն, հանգստի իրավունք ընձեռնելով իր ֆուտբոլիստներին կարևորագույն խաղից առաջ: «Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ «Ուրարտու»-ի նկատմամբ 2:1 հաշվով: Տուլիպայի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան` Ալիուն Նդուրը և Բեռնարդու Օլիվեյրան:
Տուլիպային հաջողվում է լուծել լուրջ կադրային խնդիրներից, թեև մեկի բացը փակելով մի այլ տեղ է բաց առաջանում։ Սակայն թիմը Սլովենիայի չեմպիոնին հաղթեց նաև առանց իր 3 կարևոր ֆուտբոլիստների։
Հիշեցնենք ՈՒԵՖԱ-ի ամենահեղինակավոր մրցաշարի որակավորման երրորդ փուլի «Ցելյե»-ի դեմ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին:
Լրագրող`
Վլադիմիր Գաբրիելյան