Հայաստանի Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի վերջին խաղում Հայաստանի գավաթակիր` «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Երեւանի «Ալաշկերտ»-ին:
Երկու թիմերն էլ իրենց ճանապարհը սկսեցին ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկությունից` «Նոա»-ն պայքարը մեկնարկեց որակավորման երկրորդ փուլից քանի որ գործող գավաթակիրն է մրցելով մոլդովական «Զիմբրու»-ի հետ երկխաղյա դիմակայությունում առավելության հասավ 3:2 հաշվով, այնուհետև երրորդ փուլում հանդիպեց շվեյցարական «Սիոն»-ին պարտվեց երկխաղյա դիմակայությունում 3:4 հաշվով, «Ալաշկերտը» որակավորման առաջին փուլում փուլում ուժերը չափեց ղազախական «Ելիմայ»-ի հետ ում նկատմամբ առավելության հասավ հետխաղյա 11մ հարվածաշարում (6:5), այնուհետև մրցեց ռումինական «ՉՖՐ Կլուժ»-ի հետ որտեղ պարտվեց ընդհանուր 1:4 հաշվով:
Առաջին խաղակեսում թիմերն փոխանակվեցին փոխնիփոխ գրոհներով ըստ AFSCORE-ի վիճակագրական տվյալների համաձայն «Նոա»-ն գնդակին տիրում էր ժամանակի 58/42% տոկոսային հարաբերությամբ, գրոհները 21-ը 13-ի հարաբերությամբ: «Նոա»-ն հանդիպման սկզբնամասում թույլ չտվեց «Ալաշկեր»-ին ցուցադրել իրենց բնորոշ ֆուտբոլը (բարձր ճնշումով խաղ):
Հանդիպման 31-րդ Գոռ Մանվելյանի իրացրացրած տուգանային հարվածից հետո գնդակը անդրադարձով դուրս եկավ դաշտի սահմաններից որից հետո տան տերերի իրացրած անկյունայինից հետո չհաջողվեց գրավել` Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
Առաջին խաղակեսում «Նոա»-ն իր գրոհների մեծ մասը կազմակերպում էր աջ եզրով: Հանդիպման 39-րդ րոպեին` Գոռ Մանվելյանը կարելի է ասել սպառնաց հյուրերի դարպասին և վերջին պահին Բեգլարյանը չեզոքացրեց վտանգը:
Թիմերի միջև կայացած վերջին տասը խաղերում վեց հանդիպում ավարտվել է «Նոա»-ի հաղթանակով, երկու խաղում առավելության էր հասել «Ալաշկերտը» ևս երկուսը ավարտվել է ոչ-ոքի:
Առաջին խաղակեսում` «Նոա»-ն ուներ նկատելի առավելություն, որին ի պատասխան «Ալաշկերտ»-ը լավ պաշտպանվում էր, առաջին 45 րոպեներին եղան նաև դեղին քարտեր, զգուշացրեցին նաև գլխավոր մարզիչներ` Սանդրո Պերկովիչը և Վահե Գևորգյանը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում` «Նոա»-ն հյուրերի տուգանային հրապարակի մատույցներում էր, սակայն սուր գրոհներ չկային և Հանդիպման 59-րդ րոպեին Գոռ Մանվելյան, Հելդեր Ֆերեյրա Մարկո Լազետիչ եռակողմ համագործակցության արդյունքում` վերջինս բացեց հաշիվը (1:0), 22-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավում էր երկրորդ անգամ ընթացիկ առաջնությունում, Լազետիչը մինչ այս գրավել էր «Սյունիք»-ի դարպասը:
Հանդիպման 79-րդ րոպեին գրոհի ձախ եզրով Ֆարայոլան շարժվելով առաջ փորձեց գնդակն հասցեագրել Կարեն Նալբանդյանին, սակայն հյուրերի ավագը չկարողացավ ընդունել կլորն որից հետո` «Նոա»-ի պաշտպանների համակարգված գործողությունների արդյունքում, գնդակը դարպասապահ` Արթուր Կոնեգլյանին չհասավ, այս դրվագում իր ուրույն տեղն ունի Արամ Խամոյանը:
Այսպիսով Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը տոնում է իր երրորդ հաղթանակը ընթացիկ առաջնությունում: