SPORTSWORLD.AM

Հայաստանի Գավաթ. Ազգային գավաթը կվիճարկեն «Նոա» ն և «Ուրարտու» ն

29 ապրիլի 2026 | 21:34:48 | 199

Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում` «Նոա» սեփական հարկի տակ ընդունեց` «Արարատ-Արմենիա»-ին: Դիմակայության առաջին խաղն ավարտվեց «Նոա»-ի 1:0 հաղթանակով, միակ և հաղթական գնդակը հեղինակեց` Նարդին Մուլահուսեյնովիչը: Այս հանդիպումից հետո` Սանդրո Պերկովիչի տղաները Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի շրջանակում ուժերը չափեց «Վանի» և «Ալաշկերտի» հետ: «Նոա»-ն 2:0 հաշվով առավելության հասավ չարենցավանցիների նկատմամբ, «Ալաշկերտի» հետ խաղն էլ ավարտվեց 1:1 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ն վերջին երկու խաղերում հաղթել է 4:0 հաշվով, արտագնա խաղում հանդիպելով Գյումրիի «Շիւակին» և տանն ընդունելով Երևանի «Արարատին»:

 

Առաջին խաղակեսի մեկնարկում ավելի ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց «Արարատ-Արմենիա»-ն, «Նոա»-ն կազմակերպելով գրագետ պաշտպանություն թույլ չէր տալիս մրցակցին ավելի շատ գրոհելու, քանի որ խաղի մեկնարկում երկու լավ պահ ունեցան` Արթուր Սերոբյանը և խաղընկերները: Ընդհանուր առմամբ երկու թիմերն զգուշավոր ֆուտբոլով: «Նոա»-ի ցուցադրած խաղը հասկանալի է առաջին հանդիպումն ավարտվել է հաղթանակով, իսկ «Արարատ-Արմենիա»-ն փորձում է հետ բերել կորցրածը: «Նոա»-ն հաղակեսի վերջում կարող էր բացել հաշիվը, սակայն Տակուտո Օշիման չկարողացավ հասնել գնդակին:  Այսպիսով թիմերը գնացին ընդմիջման առանց գոլերի:

Երկրորդ խաղակեսում առաջին գոլային պահը ունեցավ` «Արարատ-Արմենիա»-ն, որի գլխավոր հերոսն` Արթուր Սերոբյանն էր: Սերոբյանը ակտիվ մասնակցում էր գրոհներին նաեւ առաջին խաղակեսի ընթացքում: Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին բավականին զգոնության աչքի ընկավ` «Նոա»-ի դարպասապահ` Արթուր Կոնեգլյանը: Հանդիպման 70-րդ րոպեին «Նոա»-ն առաջխաղացման հնարավորություն ունեցավ, սակայն հյուրերը կարողացան չեզոքացնել մրցակցի հավանական գրոհը: Այս խաղից հետո Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի շրջանակում` «Նոա»-ն սեփական հարկի տակ ուժերը կչափի` «Փյունիկ»-ի հետ, «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում կհանդիպի «Ուրարտու»-ին:

«Նոա»-ն պատասխան խաղում բավականաչափ պահեր չունեցավ մրցակցի դարպասին գրավելու համար, սակայն առաջին խաղում գրանցած հաջողության շնորհիվ գործող գավաթակիրը նվաճեց Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչ:

Զուգահեռ ընթացող խաղում` «Ուրարտուն» տանը ընդունեց Հայաստանի առաջին խումբը ներկայացնող` «Անդրանիկին» Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում թիմերն բաժանվեցին խաղաղությամբ, սակայն այս հանդիպման 33-րդ րոպեին Բրունո Միշելը (11մ) հարվածով, որը հաղթական դարձավ «Նարնջագույնների» համար:

Ըստ sportsworld.am-ի հայկական ֆուտբոլի խաղամակարդակը զգալիորեն աճ է գրանցել, որի վառ վկան Վարդենիսի «Անդրանիկն» է ով Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող` «Ուրաւտու»-ի հետ թեժ պայքար մղեց:

Այսպիսով Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում միմյանց հետ ուժերը կչափեն գործող գավաթակիր` «Նոա»-ն և «Ուրարտուն», որ կկայանա մայիսի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: