«Լիվերպուլի» կիսապաշտպան Քյորթիս Ջոնսը կարող է լքել մերսիսայդյան ակումբը այս ամռանը, քանի որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները մի քանի ամիս առաջ կանգ են առել։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում։
Աղբյուրի տվյալներով` «Ինտերը» հետաքրքրված է նրանով հունվարից և շարունակում է բաց մնալ բանակցությունների համար՝ կախված նրա գնից: Պրեմիեր լիգայի ակումբները նույնպես հետևում են իրավիճակին:
Կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրը «կարմիրների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ջոնսը «Մերսիսայդերսի» երիտասարդական համակարգի սան է։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 30 խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ Transfermarkt.com-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքն կազմում է 40 միլիոն եվրո։