Լոնդոնի «Չելսիի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյան կարող է լքել ակումբը դժվարին ժամանակահատվածում։ Խաղացողը բաց է «Բարսելոնա» վերադառնալու համար, հայտնում է «Mundo Deportivo»-ի լրագրող` Ֆերրան Մարտինեսի։
Աղբյուրի տվյալների համաձայն՝ 27-ամյա խաղացողի թիմը դեռևս կապ չի հաստատել «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի հետ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Կուկուրելյայի տրանսֆերի գինը սահմանվել է մոտավորապես 50 միլիոն եվրո: «Չելսիի» խաղացողի ձեռքբերումը, հավանաբար, կախված կլինի «Բարսելոնայի» կողմից իրենց հիմնական պաշտպաններից մեկի վաճառքից:
Կուկուրելյան «Բարսելոնայի» կազմում է եղել 2012-ից 2020 թվականներին։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։