SPORTSWORLD.AM

Ծանրամարտի ԵԱ. Արա Աղանյանը հին աշխարհի փոխչեմպիոն

24 ապրիլի 2026 | 18:20:50 | 146

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի ներկայացուցիչ` Արա Աղանյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում: Նա բարձրացրեց 167 կգ, 172 կգ ու 175 կգ: Այս վարժությունում Աղանյանը դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում Աղանյանը գլխավերևում պահեց 200 կգ ու 206 կգ: Այս ձևում նա երրորդն է:

Երկամարտի 381 կգ արդյունքով` Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Աղամյանը իր կարիերայի ընթացքում հին աշխարհի փոխչեմպիոնի կոչումը ստանում է երրորդ անգամ: Հիշեցնենք որ այսօր մրցահարթակում կլինեն 86 կգ քաշային կարգի կանայք, որտեղ Հայաստանն կներկայացնեն` Լիանա Գյուրջյանը և Էմմա Պողոսյանը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: