SPORTSWORLD.AM

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Չելսիի» լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով

24 ապրիլի 2026 | 13:10:33 | 60

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ։ Ըստ The Athletic-ի՝ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է խաղացողով, չնայած նրանք նրան չեն դիտարկում որպես իրենց գլխավոր տրանսֆերային նպատակ։

«Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը նույնպես «Սիթիի» տարբերակներից է։ Ֆերնանդեշի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է կիսապաշտպան Բեռնարդո Սիլվայի հնարավոր հեռանալով այս ամռանը։ Մինչդեռ Ռոդրիի ապագան մնում է անորոշ. նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ակումբը հույս ունի այն երկարաձգել։

Ֆերնանդեսը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 12 գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը, որի տրանսֆերային արժեքն Transfermarkt.com-ի տվյալներով կազմում է 90 միլիոն եվրո, «Չելսիի» հետ աշխատանքային պայմանագիր ունի մինչև 2032 թվականը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: