ESPN-ը հրապարակել է Եվրոպայի հինգ առաջատար լիգաների թիմերի ժամանցային արժեքի վարկանիշը: «Բավարիա Մյունխենը» զբաղեցրել է առաջին տեղը՝ 9.6 վարկանիշով, որը ամենաբարձր ցուցանիշն է: «Բարսելոնան» նույն վարկանիշով զբաղեցրել է երկրորդ տեղը: «Ռեալ Մադրիդը» 9.5 վարկանիշով եզրափակել է լավագույն եռյակը:
Ամենազվարճալի թիմերի տասնյակում են նաև ՊՍԺ-ն, ՌԲ Լայպցիգը, Լենսը, Մանչեսթեր Յունայթեդը, Մոնակոն, Ինտերը և Յուվենտուսը, որոնք բոլորն էլ ստացել են 9.4 միավոր։
«Մանչեսթեր Սիթին» գնահատվել է 8.7, իսկ «Լիվերպուլն» ու «Չելսին»՝ 8.5: «Արսենալը» ստացել է 7.2, «Միլանը»՝ 7, իսկ «Նապոլին»՝ 5.6:
«Վուլվերհեմփթոնը» զբաղեցրել է վերջին տեղը՝ 0.6 ցածր միավորով: Ցուցակի վերջին հորիզոնականներում էին նաև «Ռեալ Օվիեդոն» և «Օսերը», որոնք երկուսն էլ ստացան 0.7 միավոր: