SPORTSWORLD.AM

Աննա Ամրոյանը ոսկե մեդալկիր

23 ապրիլի 2026 | 23:27:13 | 54

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում  77 կգ քաշային կարգում Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ ու 100 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 120 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով` նա 14-րդն է:

Աննա Ամրոյանը պոկում վարժությունում անհաջող հանդես եկավ` ոչ մի հաջող մոտեցում չունենալով: Հրումում նա բարձրացրեց 125 կգ, 133 կգ, 136 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր` սահմանելով ԵԱ-ի հրում վարժության նոր ռեկորդ: Ամրոյանը երկամարտի արդյունք չունեցավ:

 

 

 Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 88 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականից Ռաֆիկ Հարությունյանը պոկեց 160 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 195 կգ: Երկամարտի 355 կգ արդյունքով` Հարությունյանը ԵԱ-ում 7-րդն է:

 

Վաղը ապրիլի 24-ին 94 կգ քաշային տղամարդկանց պայքարում մրցահարթակում Հայաստանն կներկայացնի` Արա Աղայան, երեկոյան Բաթումիի հարթակում պայքարը կշարունակեն 86 կգ քաշային կանայք: Այս քաշային կարգում Հայաստանն կներկայացնեն` Լիանա Գյուրջյանը և Էմմա Պողոսյան:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: