Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում` «Անդրանիկը» սեփական հարկի տակ ընդունեց Երևանի «Ուրարտու»-ին:
Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ունեցան իրենց հնարավորություններն, Արամ Ոսկանյանի տղաները անցկացրեցին նաև սուր գրոհներ, սակայն գնդակին ստիպել հատել դարպասապահին գիծը չհաջողվեց: «Ուրարտու»-ն հաշիվը բացեց հանդիպման 12-րդ րոպեին իրացված 11մ հարվածով, որն իրացրեց` Արտեմ Պոլյառուսը (1:0): Երկրորդ խաղակեսում տան տերերը ևս ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին, ունենալով գոլային պահ, բայց դարպասապահ` Գոռ Մատինյանը փրկեց իր թիմին վերհասած գոլից:
«Անդրանիկը» հանդես գալով Հայաստանի առաջին խմբի առաջնությունում ընդհանուր առմամբ հասուն ֆուտբոլ է ցուցադրում որը վկայում է Սևանը ներկայացնող ակումբի մասնակցությունը Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլում: Ալեն Պողոսյանը և խաղընկերներն այս պահին զբաղեցնում հինգերորդ տեղը մրցաշարային աղյուսակում վաստակած 50 միավորով, առաջատար «Սարդարապատ»-ին զիճում է 12 միավորով:
Հանդիպման երկրորդ 45 րոպեներին «Ուրարտուն» ավելի անհանգիստ տեսք ուներ, Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներն կառչում էին յուրաքանչյուր գնդակին: «Նարնջագույնների» անհանգիստ խաղը ըստ sportsworld.am-ի բնական է, քանի որ ֆուտբոլում 1:0 հաշվիվը վտանգավոր է յուրաքանչյուր պահ մրցակիցը կարող է վերականգնել հաշվի հավասարակշռությունը և առաջ անցնել հաշվի մեջ: «Անդրանիկը» հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ` Միքայել Նդիդին հարվածից հետո, որն իրականում փոխանցում էր գնդակը հատեց «Ուրարտու»-ի դարպասային գիծը հաշիվը դարձնելով 1:1: Դիմայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին:
Հավելենք վաղը` ապրիլի 16-ին կկայանա կիսաեզրափակիչ փուլի հաջորդ հանդիպումը որտեղ` «Արարարատ-Արմենիա»-ն տանն կընդունի գործող չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ին: