Մադրիդի «Ռեալը» ցավակցություն է հայտնել «Շախտյորի» և Ռումինիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ ։ Նրա մոտ նախկինում ախտորոշվել էր սուր միոկարդի ինֆարկտ, և նրա վիճակը վատթարացել էր կիրակի՝ ապրիլի 5-ին։
«Արքայական» ակումբի նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես սգում են Ռումինիայի և Թուրքիայի ազգային հավաքականների նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուի մահը։ «Ռեալ Մադրիդը» իր ցավակցությունն ու անկեղծ կարեկցանքն է հայտնում նրա ընտանիքին, գործընկերներին, ակումբներին և բոլոր սիրելիներին։
Միրչա Լուչեսկուն, ով մարզել է բազմաթիվ ակումբներ ամբողջ Եվրոպայում, մահացել է 80 տարեկան հասակում: «Թող հանգչի խաղաղությամբ», - ասվում է «Ռեալ Մադրիդի» մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հրապարակվել է թիմի պաշտոնական կայքում: