Բրազիլիայի Ֆոս դու Իգուասու քաղաքում ապրիլի 20-26-ը կկայանա է բռնցքամարտի Աշխարհի գավաթի առաջին փուլը։
Մրցաշարում հանդես է գալու նաեւ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը։ Կանանց թիմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (51 կգ) եւ Էլիդա Քոչարյանը (65 կգ)։ Տղամարդկանց պայքարում ելույթ կունենան Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+90 կգ)։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում ու մրցավայր կմեկնի ապրիլի 17-ին։