Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»։ Թիմերի միջև կայացած վերջին խաղը ավարտվել է Վահե Գևորգյանի տղաների հաղթանակով (3։2)։ Այդ հանդիպումը կայացել է 16-րդ տուրի շրջանակում։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջում Ռոբերտ Հակոբյանի գոլի շնորհիվ (1։0) ով 2021/22 մրցաշրջանում հանդես է եկել` «Արարատի» կազմում մասնակցելով 17 հանդիպման, դարձել մեկ գոլի հեղինակ։ Հակոբյանը հաշիվը բացեց Կարեն Նալբանդյանի փոխանցումից, սակայն այս գրոհին իր մասնակցությունն ունեցավ նաև Օլավալե Ֆառայոլան։
Հանդիպման 72-րդ րոպեին կրկին Ֆառայոլան հեշտությամբ շրջանցեց մրցակցին, գնդակը փոխանցելով` Կաիո Հենրիկեին ով կրկնապատկեց իր թիմի առավելությունը (2։0)։
Այսպիսով «Ալաշկերտը» տոնում է իր երկրորդ անընմեջ հաղթանակը, վաստակում է 39 միավոր, շրջանցելով գործող չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ին և զբաղեցնում չորրորդ տեղը Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Արարատը» կրելով իր հինգերորդ պարտությունը վեց միավորով եզրափակում է առաջնությունը։