«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Միգել Անխել Նադալը , որը հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալի հորեղբայրն է, խոսել է «Ռեալ Մադրիդի» այս մրցաշրջանի անհաջողությունների մասին։ Վերջին խաղում «Ռեալ Մադրիդը» Լա Լիգայի 30-րդ տուրում 2-1 հաշվով պարտվել է «Մալյորկային»։
«Մալյորկայի մեծ հաղթանակը «Ռեալ Մադրիդի» դեմ, որը շատ քիչ հավակնություններ կամ թափ ցուցաբերեց։ Դժվար է հասկանալ, բայց «Մալյորկայի» համար այս արդյունքը նշանակում է երեք կարևոր միավոր Լա Լիգայի գոյատևման համար պայքարում»։
Ֆուտբոլում, ինչպես նաև սպորտում ընդհանրապես, դու պետք է պայքարես մինչև վերջ։ Բայց հաշվի առնելով «Բարսելոնայի» հաղթանակը և «Ռեալ Մադրիդի» պարտությունը, կարծում եմ՝ «Մադրիդն» արդեն հրաժեշտ է տվել չեմպիոնությանը։ Եթե համեմատենք թիմի ներկայիս մակարդակը «Բարսելոնայի» ցուցադրածի հետ, իրավիճակը շրջելը չափազանց դժվար կլինի։ Ո՞վ է մեղավոր։ Մարզիչը միշտ պատասխանատվություն է կրում, բայց ես տհաճ զգացողություն ունեմ, որ հիմնական մեղքը երկու խաղացողների վրա է, և ինձ ամենաշատը զարմացնում է «Ռեալ Մադրիդի» խաղում դինամիզմի բացակայությունը», - Միգել Նադալի խոսքերն մեջբերում է` AS-ը։