Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող` Անտուան Գրիզմանը գովաբանել է գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կարևոր դերը իր կարիերայում։
«Ես կարող եմ սիրտս բացել երեխաներիս, կնոջս՝ Չոլոյի (Սիմեոնե - խմբ. «Չեմպիոնատ») և նրա ընտանիքի առջև։ Միայն նրանց հետ կարող եմ իսկապես բաց լինել։ Ես նրան շատ բանով եմ պարտական. ես ֆուտբոլում հասել եմ այնպիսի մակարդակի, որի մասին նույնիսկ չէի երազել։
«Նախևառաջ, պետք է շնորհակալություն հայտնեմ «Ռեալ Սոսյեդադին», իսկ երկրորդ՝ Չոլոյին, որի շնորհիվ ես այդքան շատ բան սովորեցի։ Ավելին, ես հիանում եմ նրանով որպես անձնավորությամբ, սիրում եմ նրան։ Ինձ համար նրա համար խաղալը պատիվ է, արտոնություն և հաճույք», - Գրիզմանի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ 35-ամյա հարձակվողը մրցաշրջանի ավարտին կլքի «Ատլետիկոն» և կտեղափոխվի MLS-ի «Օռլանդո Սիթի»։