«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան կարող է լքել իր պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտին, եթե թիմի ելույթները Չեմպիոնների լիգայում անհաջող լինեն, հաղորդում է AS-ը։
Իսպանական Լա Լիգայի 30-րդ տուրում «Մալյորկայից» կրած պարտությունից (1:2) հետո չեմպիոնական տիտղոսի համար պայքարը շատ դժվար է թվում, և մարզչի՝ հաջորդ մրցաշրջանում պահեստայինների նստարանին մնալու հնարավորությունները կախված են «սերուցքայինների» ելույթից Եվրոպայի գավաթում։
«Մալյորկայից» կրած պարտությունը Արբելոայի համար հինգերորդն էր «Ռեալ Մադրիդի» գլխավորությամբ անցկացրած 18 խաղերում։ Նրա աշխատանքը հանդերձարանում բարձր է գնահատվում ղեկավարության կողմից, քանի որ նա կարողացավ կայունացնել մթնոլորտը այնպիսի հիմնական խաղացողների հետ, ինչպիսիք են Վինիսիուսը, Բելինգհեմը և Վալվերդեն, ինչպես նաև հնարավորություններ ընձեռեց ակադեմիայի բազմաթիվ շրջանավարտների։ Սակայն պարտությունը խաթարեց ցանկացած դրական դինամիկա։
Իսպանիայի առաջնության 30 խաղից հետո «Ռեալ Մադրիդը» ունի 69 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ յոթ միավորով զիջելով «Բարսելոնային»։