«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ավագ որդին՝ Գաբրիել Արտետան, իր նորամուտն է նշել «Արսենալի» մինչև 18 տարեկանների թիմում, հաղորդում է ESPN-ը։
16-ամյա Գաբրիել Արտետա Բեռնալը ընդգրկվել է «Արսենալի» մինչև 18 տարեկանների հավաքականի հայտացուցակում՝ փետրվարին «Իփսվիչի» դեմ ընկերական խաղի համար։
Եվ չորեքշաբթի օրը Գաբրիելը նշեց իր լիարժեք դեբյուտը մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում՝ 70-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Բլեքբըրնի իր հասակակիցների դեմ խաղում և նպաստելով իր թիմի 3:0 հաշվով հաղթանակին։
Ի տարբերություն հոր, որը խաղացել է «Էվերթոնում», «ՊՍԺ»-ում և «Արսենալում» որպես կենտրոնական կիսապաշտպան, Գաբրիելը գործում է որպես թևային հարձակվող, հայտնում է` ESPN-ը։