Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում` «Արարատ-Արմենիա»-ն տանը ընդունեց Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ին: Այս թիմերն միմյանց հետ հանդիպել են նաև գավաթի նախորդ խաղարկության եզրափակչում որտեղ «Նոա»-ն առավելության հասավ 3:1 հաշվով:
Հանդիպման մեկնարկում երկու թիմերն էլ ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին, սակայն «Արարատ-Արմենիա»-ն բաց թողած գնդակից հետո աստիճանաբար կորցրեց զգոնությունը` որը տեղի ունեցավ հանդիպման 25-րդ րոպեին րոպեին` Հելդեր Ֆերեյրան մրցակցի տուգանային հրապարակում օգտվելով «Սև ու սպիտակների» սխալից գնդակն հասցեագրեց` Նարդին Մուլահուսեյնովիչին ով խոցեց` Արման Ներսիսյանի պաշտպանած դարպասը (1:0):
Երկրորդ խաղակեսում պայքարն ավելի թեժ էր, մրցող թիմերն մնացին տասական ֆուտբոլիստով խաղադաշտից հեռացվեցին` Կամո Հովհաննիսյանը և Նաթանայել Սեյնտինին: Երկրորդ կեսում` «Նոա»-ն շատ ավելի ակտիվ էր Հայաստանի չեմպիոն/գավաթակիրը անընդմեջ ճնշման ենթարկեց` «Արարատ-Արմենիա»-ին, սակայն Արման Ներսեսյանը կարողացավ փրկել իր թիմին:
Այսպիսով «Նոա»-ն Նարդին Մուլահուսեյնովիչի միակ գոլի շնորհիվ թեժ պայքարում հաղթում է` «Արարատ-Արմենիա»-ին Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում, պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, որի շրջանակում եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն «Ուրարտու» «Անդրանիկ» զույգերը: Հիշեցնենք դիմակայության առաջին հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: