Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ` Ալվարո Արբելոան ներկայացրել է ակումբի նպատակները մրցաշրջանի մնացած հատվածում:
«Նպատակն այն է, որ «Ռեալ Մադրիդը» հաղթի մեր խաղացած յուրաքանչյուր խաղում։ Մենք պետք է դուրս գանք խաղադաշտ և հաղթենք յուրաքանչյուր խաղում։ Մեզ համար հաջորդ վեց խաղերը կարևոր են՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում Լա Լիգայում։ Մենք պետք է մեր լավագույն ջանքերը գործադրենք։ Մենք գիտենք, թե ինչ է սպասվում ֆուտբոլիստներին առաջիկա ամիսներին։ Բայց ես նրանց ասացի, որ կենտրոնանան բացառապես «Ռեալ Մադրիդի» վրա։ Մենք պետք է չափազանց պատասխանատու լինենք և հարգանք ցուցաբերենք ոչ միայն ակումբի խորհրդանիշի, այլև ինքներս մեզ նկատմամբ։ Սա նշանակում է 100%-ով նվիրվել մինչև վերջին օրը», - ասել է Արբելոան ակումբի պաշտոնական կայքում։
Իսպանիայի առաջնության 32 խաղից հետո «Ռեալ Մադրիդը» ունի 73 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: