«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն և աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնաբանել է ֆուտբոլիստներ Տիբո Կուրտուայի և Ջուդ Բելինգհեմի խաղը թենիսի կորտում: Ավելի վաղ Նադալը, Յաննիկ Սինների և «Ռեալ Մադրիդի» խաղացողների հետ միասին, մարզում էր անցկացրել մադրիդյան ակումբի տնային ասպարեզում տեղադրված կորտում:
«Շնորհակալություն Մադրիդի մրցաշարին և «Ռեալ Մադրիդին»։ Հաճելի էր վայելել «Բեռնաբեու»-ի այս յուրահատուկ դաշտը։ Հիանալի մակարդակ, Տիբո և Ժյուդ», - գրել է Նադալը սոցիալական ցանցերում։
Մասթերս մրցաշարը տեղի է ունենում Մադրիդում մայիսի 22-ից 3-ը: Հատուկ նախագծի շրջանակներում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կառուցվել է կավե կորտ, որտեղ մարզվում են խաղացողներից մի քանիսը: