«Լիվերպուլը» գլխավորում է ՊՍԺ-ի 18-ամյա թևային հարձակվող Իբրահիմ Մբայեի համար պայքարում։ Սենեգալցի հարձակվողը կարող է լքել ֆրանսիական գրանդը այս ամռանը՝ իր խաղաժամանակի հետ կապված դժգոհության պատճառով, հայտնում է` Caught Offside-ը:
Աղբյուրի տվյալներով՝ Մբայեին հետևում են նաև «Մանչեսթեր Սիթին», «Վեսթ Հեմ Յունայթեդը» և «Բրայթոնը»։
Ընթացիկ մրցաշրջանում` Մբայեն մասնակցել է 28 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։