SPORTSWORLD.AM

«Արսենալը» հետաքրքրված է «Գալաթասարայի» հարձակվողով

28 ապրիլի 2026 | 13:58:29 | 109

Լոնդոնի Արսենալի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան ներկա է գտնվել Թուրքիայի Սուպերլիգայի 31-րդ տուրի «Գալաթասարայ»-«Ֆեներբահչե» խաղին: Caughtoffside-ը հայտնում է՝ Բերտան հետևում էր նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենին , ով կարող է այս ամռանը դառնալ ակումբի հավանական համալրումը:

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» լրջորեն քննարկում է Օսիմհենի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, և Բերտը մեկնել է Թուրքիա՝ «Գալաթասարայի» ղեկավարության հետ նախնական բանակցություններ վարելու համար։ Հարձակվողը չի հիասթափեցրել իր թիմին՝ խփելով խաղի երեք գոլերից մեկը, որն ավարտվեց «Գալաթասարայի» 3-0 հաշվով հաղթանակով։

Օսիմհենը ընթացիկ մրցաշրջանում «Գալաթասարայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 20 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ: Նրա աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը, իսկ նրա շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 75 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: