Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի շրջանակում` «Ալաշկերտը» տանն ընդունեց Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ին: Հյուրերը նախորդ տուրում սեփական հարկի տակ ուժերը չափեցին Չարենցավանի «Վանի» հետ, որն ավարտվեց երեւանյան ակումբի (2:0) հաղթանակով: «Նոա»-ի կազմում գոլերը հեղինակեցին` Գոնսալո Սիլվան և Տակուտո Օշիման: «Ալաշկերտը» արտագնա թեժ խաղում 3:1 հաշվով առավելության հասավ «Ուրարտու»-ի նկատմամբ, որն համեմված էր դեղին և կարմիր քարտերով, «Ալաշկերտի» կազմում գոլերը հեղինակեցին` Ջեֆերսոն Գրանդեն և Կարեն Նալբանդյանը դուբլ ձևակերպեց իր անվան դիմաց, ով այս խաղում «Ալաշկերտի» մեկնարկային կազմում էր:
Առաջին խաղակեսում` «Նոա»-ն մեկ գոլային պահ ունեցավ` Հելդեր Ֆերեյրայի կատարմամբ, սակայն Արսեն Բեգլարյան իր տեղում էր, նման պահ ունեցան նաև Կարեն Նալբանդյանը և խաղընկերները այս դրվագում իր թիմին փրկեց Արթուր Կոնեգլյանը: Առաջին կեսում «Ալաշկերտը» ավելի ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց դարպասին կատարելով չորս հարված մրցակից թիմը պատասխանեց մեկով: Անկյունայինի խաղարկումից` Գոռ Մանվելյանը խաղաց Էրիկ Բուակեի հետ ով հետ փոխանցում կատարեց հայ ֆուտբոլիստի, որն անհաջող ստացվեց գանացի պաշտպանի կողմից: Խաղակեսի վերջնամասում ` «Նոա»-ն սկսեց ակտիվանալ սուր գրոհներ կազմակերպելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին կատարելով հինգ հարված:
Երկրորդ խաղակեսում` «Ալաշկերտը» կրկին ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց սակայն ըստ AFSCORE-ի վիճակագրական տվյալների համաձայն` Վահե Գևորգյանի տղաները սակավաթիվ էին տիրում գնդակին 43/57% տոկոս հարաբերակցությամբ, բայց հանդիպման 80-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը Կլերը հասցեագրելով` Մոմո Տուրեյին բացեց հանդիպման հաշիվը 1:0), ընթացիկ մրցաշրջանում Տուրեն «Ալաշկերտի» կազմում անցկացրած 22 խաղում խփեց իր 10-րդ գոլը: «Նոա»-ն բաց թողած գնդակից հետո հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին` Դավիթ Սուալեհեն գնդակն ուղարկեց խաղադաշտի աջ եզրում գտնվող` Միրան Ուլադ Օմարին ով հեռահար հարվածով խոցեց` «Ալաշկերտի դարպասը (1:1)
Այսպիսով թիմերը վաստակում են մեկական միավոր` «Ալաշկերտը վաստակած 43 միավորով եզրափակում է լավագույն եռյակը Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Նոա»-ն 42 միավորով չորրորդն է: