Ֆաստեքս Պրեմիեր 24-րդ տուրի շրջանակում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց Երեւանի «Արարատ»-ին:
Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին, մեկնարկային րոպեներին Գյումրին ներկայացնող թիմը ավելի ակտիվ էր, «Շիրակը» երկու պահ ունեցավ, շատ մոտ հաշիվը բացելուն, սակայն Նարեկ Ջանոյանը վրիպեց նպաստավոր դիրքից: Այս դրվագից հետո Ռուդիկ Մկրտչյանը և խաղընկերները ևս մեկ հնարավորություն ունեցան, բայց այն գոլի վերածել չհաջողվեց:
Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ կրկին ակտիվ էին, անկյունայինի հարկումից հետո «Շիրակի» 23-ամյա պաշտպան` Ռուբեն Կարագուլյանը ձեռքով խաղաց տուգանային հրապարակում և 11մ հարված բերեց իր թիմի դարպասին, որը իրացրեց Երեւանյան ակումբի ֆուտբոլիստ` Մամադու Դումբիան (1:0), գյումրեցիների դարպասապահ` Լյովա Կարապետյանը կռահեց հարվածի ուղղությունը, բայց չկարողացավ հետ մղել գնդակը:
Դումբիան ևս մեկ հնարավորություն ունեցավ այս դրվագում գնդակին տիրացավ Լյովա Կարապետյանը, սակայն 21-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 78-րդ րոպեին դուբլ ձևակերպեց (2:0) խփելով իր տասներորդ գոլը ընթացիկ առաջնությունում հավասարվելով «Նոա»-ի ֆուտբոլիստ` Հելդեր Ֆերեյրային:
Այսպիսով «Արարատ»-ն հաղթում է «Շիրակին» արտագնա խաղում միավորների թվով հավասարվում մրցակցին: Այս խաղից հետո` երեւանյան ակումբը միավորների թիվը հասցնում է 12-ի նույնքան ունի Արսեն Հովհաննիսյանի թիմը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ունի առավելություն և զբաղեցնում Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի իններորդ տեղը, «Արարատը» եզրափակում է ընթացիկ առաջնությունը:
Թերևս սա տուրի կենտրոնական հանդիպումը չէ, բայց մրցող թիմերն գտնվելով մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում փորձում խուսափել վերջին տեղում լինելուց: Հաջորդ տուրի շրջանակում «Շիրակը» արտագնա խաղ կանցկացնի Չարենցավանի «Վանի» հետ, «Արարատը» տանը կընդունի «Ուրարտու»-ին: Այսպիսով պայքարը սրվում է նաև ստորին հատվածում գտնվող թիմերի միջև: