Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշային կանանց պայքարում` Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում գլխավերևում պահելով հաջորդաբար 102, 105, 107 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում նա երրորդն է: Հրում վարժությունը Պողոսյանի համար կրկին հաջող ստացվեց հրելով 132, 134 141 կգ ծանրաձողը, այս վարժությունում Էմման առաջինն է:
Երկամարտի 248 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում բարձրացրեց միայն 101 կգ: Հրում նա բարձրացրեց 130 կգ ու 135 կգ: Այս վարժությունում նա երկրորդն էր: Երկամարտի 236 կգ արդյունքով` Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:
94 կգ քաշային ծանրորդների պայքարում
Հայաստանի հավաքականի անդամ Արա Աղանյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում: Նա բարձրացրեց 167 կգ, 172 կգ ու 175 կգ:
Հրում վարժությունում Աղանյանը գլխավերևում պահեց 200 կգ ու 206 կգ: Այս ձևում նա երրորդն է: Երկամարտի 381 կգ արդյունքով` Արա Աղանյանը դարձավ հին աշխարհի փոխչեմպիոն: