SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ «ՎԱՆԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՁԳՎԱԾ ԽԱՂՈՒՄ

26 ապրիլի 2026 | 20:14:48 | 120

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրից հետաձգված խաղում Երեւանի «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց Չարենցավանի «Վանին»:

Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի կազմում գոլերը հեղինակեցին` Նիկոլաս Ալումյանը և Օլեգ Պոլյակովը: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:

Այսպիսով «Նարնջագույններն» 2:0 հաշվով առավելության հասան Հրայր Մկոյանի և խաղընկերների նկատմամբ և 45 միավորով զբաղեցնում են երկրորդ տեղը Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Վանը» 25 միավորով վեցերորդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: