ՀՖՖ հայտարարությունը ստորև "/> Հայաստանն ու Վրաստանը կանցնեն Ֆուտբոլի երիտասարդական Աշխարհի առաջնությունը. ՀՖՖ հայտարարությունը ։։ SportsWorld.am
SPORTSWORLD.AM

Հայաստանն ու Վրաստանը կանցնեն Ֆուտբոլի երիտասարդական Աշխարհի առաջնությունը. ՀՖՖ հայտարարությունը

29 ապրիլի 2026 | 13:29:23 | 128

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կընդունեն 2029 թվականի ՖԻՖԱ Երիտասարդական Աշխարհի առաջնությունը ՀՖՖ հայտարարությունը ստորև 

«Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Աշխարի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։

Քիչ առաջ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։

Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ վստահության մասին:

Սա անգնահատելի նվեր է հայ երկրպագուին, հայկական ֆուտբոլի սիրահարներին և, իհարկե, պատանի ֆուտբոլիստներին, ովքեր հնարավորություն կունենան սեփական հարկի տակ զգալու Աշխարհի առաջնության շունչը և երազելու մեծ հաղթանակների մասին։

Սա մեր բոլորի հաղթանակն է։ Բարի գալուստ Աշխարհի առաջնություն, բարի գալուստ Հայաստան և Վրաստան։ Պատրաստվենք միասին ընդունելու աշխարհի ուժեղագույն երիտասարդական թիմերին»,- ասված էր հայտարարության մեջ:

Հավելենք այս կապակցությամբ սոց ցանցի իր էջում շնորհավորական ուղերձ էր հղել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ` Նիկոլ Փաշինյանը:

Հարկ է նշել, որ փոփոխության է ենթարկվելու Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, վերակառուցվելու է Վանաձորի մարզադաշտը և կկառուցվի նոր մարզադաշտը Իջևանում: sportsworld.am-ի անձնակազմը շնորհավորում է ֆուտբոլասերներ հասարակության այս պատմական իրադարձության կապակցությամբ և հույս հայտնում նոր ենթակառուցվածքների պահպանումը սպասվող իրադարձություններից հետո:

Նկարը ՀՖՖ-Ի 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: