Հայաստանի Պրեմիեր Լիգայի հինգերորդ տուրի շրջանակում Հայաստանի գավաթակիր` «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Երեւանի «Արարատ»-ին:
«Նոա»-ն չորրորդ մրցափուլում մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «ԲԿՄԱ»-ի նկատմամբ, որը առաջին հանդիպումն էր Պաբլո Գարսիայի համար գլխավոր մարզչի պաշտոնում, «Արարատ»-ը նախորդ խաղում պարտվեց` «Փյունիկ»-ին 0:2 հաշվով:
Հանդիպման սկզբնամասում` «Նոա»-ի պորտուգալացի հարձակվող` Հելդեր Ֆերեյրան երկու անգամ հարվածեց` Անզիմատի Աբուդուի պաշտպանած դարպասին, վերջինս կարողացավ փրկել իր թիմին, սակայն հանդիպման 20-րդ րոպեին 29-ամյա Ֆերեյրան բացեց հաշիվը (1:0), Գոռ Մանվելյանի փոխանցումից հետո: Հաղթողի կարգավիճակ ստանալիս` «Նոա»-ն շարունակեց հարձակվողական ոճի ֆուտբոլ ցուցադրել և առաջին խաղակեսի ավարտից տասնչորս րոպե առաջ` Հելդեր Ֆերեյրան կրկնապատկեց իր թիմի առավելությունը (2:0) դուբլ ձևակերպելով իր անվան դիմաց: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում` Գոռ Մանվելյանը տուգանային հարվածով գրավեց` «Արարատ»-ի դարպասը խփելով իր երկրորդ գոլը ընթացիկ առաջնությունում:
Երկրորդ խաղակեսում տպավորություն կար թիմերի խաղը չէր ստանում այն որակներն, որը ցանկանում են տեսել ֆուտբոլասերները, պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են որի հետևանքով առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպումը դադարեցվեց, սակայն հանդիպման 68-րդ րոպեին փոխարինման մտած` Զավեն Խուդավերդյանը հաշիվը դարձրեց 4:0: 19-ամյա Խուդավերդյանը 2026/27 մրցաշրջանում անցկացրած հինգ խաղում խփում է իր երկրորդ գոլը:
Այսպիսով «Նոա»-ն խոշոր հաշվով առավելության հասավ «Արարատ»-ի նկատմամբ և վաստակած 15 միավորով գլխավորում էր Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, «Արարատ»-ը երեք միավորով տասներորդ տեղում է: Հավելենք այսօր կայացավ հինգերորդ տուրի ևս մեկ հանդիպում որտեղ «ԲԿՄԱ»-ն 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց Կապանի «Գանձասար»-ի նկատմամբ: