SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «ՈՒՐԱՐՏՈՒ»-Ն ԵՎ «ԱԼԱՇԿԵՐՏ»-Ը ԲԱՎԱՐԱՐՎԵՑԻՆ ՄԵԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՎ

28 օգոստոսի 2026 | 22:11:45 | 54

Հայաստանի Պրեմիեր Լիգայի հինգերորդ տուրի շրջանակում «Ուրարտու»-ն սեփական հսրկի տակ ընդունեց «Ալաշկերտ»-ին։ Նախորդ մրցափուլում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը արտագնա խաղում առավելության հասավ «Գյումրիի «Շիրակ»-ի նկատմամբ 1։0 հաշվով, «Ալաշկերտ»-ը տանը հաղթեց Կապանի «Գանձասար»-ին 3։0 հաշվով։ Հանդիպման սկզբնամասում «Ուրարտու»-ն բացեց հաշիվը` Միգել Ռաջանիի գոլի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտ»-ը ճնշում գործադրեց, որն աստիճանաբար նվազեց Ըստ AFSCORE ի վիճակագրական տվյալների «Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ը տիրում են գնդակին հավասարաչափ։ «Ալաշկերտ»-ը ակտիվություն ցուցաբերեց որտեղ իր ուրույն դերն ունեցավ Էդգար Փիլոյանը։ Հյուրերի ճնշող գործողությունների ընթացքում «Ալաշկերտ»-ի ավագ` Կարեն Նալբանյանը գնդակն հասցեագրեց Մոմո Տուրեին, վերջինիս հարվածից հետո Ալեքսանդր Միշիևը չկարողացավ փրկել իր թիմին։ Տուրեի գոլի շնորհիվ «Ալաշկերտը» վերականգնեց հաշվի հավասարակշռությունը (1։1), 24-ամյա ֆուտբոլիստը նաև բացեց իր գոլերի թիվը Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2026/27 մրցաշրջանում։ Խաղավերջում թիմերն փոխանակվեցին մեկական վտանգավոր գրոհներով Վելոսայի հարվածից հետո կլորն վերցրեց` Արսեն Բեգլարյանը որից հետո փրկեց իր թիմին Միշիևը։ Ավելացված ժամանակի վերջում Բրունո Միշելի հարվածից հետո գնդակը հատեց խաղադաշտի սահմանները։ Այսպիսով թիմերը բավարարվեցին մեկական միավորով։ «Ալաշկերտը» վաստակած տասը միավորով զբաղեցնում երկրորդ տեղը Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Ուրարտու»-ն ութ միավորով չորրորդն

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: