SPORTSWORLD.AM

«Բարսելոնան» ներկայացրել է «Ռեալ Մադրիդի» դեմ խաղի համար նախատեսված հատուկ մարզաշապիկը

01 մայիսի 2026 | 21:36:02 | 55

Կատալոնական «Բարսելոնան» «Ռեալ Մադրիդի» դեմ առաջիկա խաղում կկրի նոր համազգեստ։ «Բլաուգրանայի» մարզաշապիկի վրա կլինի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Օլիվիա Ռոդրիգոյի լոգոն, որը հայտնի է իր «Drivers License», «Vampire» և «Good 4 U» հիթերով։

Օլիվիա Ռոդրիգոյի լոգոն կհայտնվի «Բարսելոնայի» համազգեստի վրա՝ ակումբի և տիտղոսային հովանավոր Spotify-ի գործընկերության շրջանակներում: Կատալոնացիները ավանդաբար «Ռեալ Մադրիդի» դեմ խաղերի ժամանակ հոսքային ծառայության ստանդարտ լոգոն փոխարինում են հատուկ արտիստի լոգոյով: Նախկինում «Բարսելոնայի» համազգեստի վրա եղել են այնպիսի հայտնի արտիստների լոգոները, ինչպիսիք են Դրեյքը, Ռոզալիան, The Rolling Stones-ը և Քարոլ Ջին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի հանդիպումը կկայանա մայիսի 10-ին։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: