SPORTSWORLD.AM

Իսպանացի լրագրողը բացահայտել է, թե ում են «Ռեալի» ֆուտբոլիստները տեսնում որպես իրենց նոր գլխավոր մարզիչ։

01 մայիսի 2026 | 21:17:50 | 62

«Ռեալ Մադրիդի» հանդերձարանը թիմի նոր գլխավոր մարզիչի պաշտոնում նախընտրում է Յուրգեն Կլոպին , այլ ոչ թե Ժոզե Մոուրինյոյին ։ Այս մասին հայտնել է Cadena SER-ի լրագրող Գոնսալո Ալվարեսը El Bar de Sique-ի եթերում։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի խաղացողները կարծում են, որ Մոուրինյոյի կառավարման ոճը կարող է լարվածություն առաջացնել թիմում։ Նշվում է, որ պորտուգալացի մարզիչը հայտնի է իր ավելի վճռական և բախումնային մոտեցմամբ, մինչդեռ Կլոպն ավելի շատ է սիրված խաղացողների կողմից։

Ալվարեսը նաև ընդգծել էր, որ ակումբի նախագահ` Ֆլորենտինո Պերեսը հասկանում է Կլոպի թեկնածության գրավչությունը, բայց նաև գիտակցում է Մոուրինյոյի վերադարձի հնարավոր ազդեցությունը լրատվամիջոցների վրա։

Sky Sports-ը ավելի վաղ հայտնել էր, որ Մադրիդը քննարկում է «Բենֆիկայի» ներկայիս մարզիչ Մոուրինյոյին հրավիրելու հնարավորությունը, սակայն կողմերի միջև դեռևս պաշտոնական բանակցություններ չեն եղել։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: