Ղազախական Աստանայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
ԱԱ. 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը մեկնարկեց հաղթանակով
Հայ ըմբիշը 10-0 հաշվով ժամանակից շուտ առավելության հասավ Կոռնելիու Ռուսուի նկատմամբ հասնելով մինչև եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Ասլանյանը 9-0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց ուզբեկ մրցակցին:
Կիսաեզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ հաղթեց Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին դուրս գալով եզրափակիչ:
63 կգ քաշայինների եզրափակչում 31-ամյա Կարեն Ասլանյանը գոտեմարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ` Միֆադ Մամադլի հետ:
Ասլանյանը գրեթե ամբողջ գոտեմարտի ընթացքում զրկեց մրցակցին միավորներ վաստակելուց: Գոտեմարտը մեկնարկեց շատ ակտիվ և 16 վարկյան Մամադլին հաղթում էր 4:3 հաշվով, սակայն Ասլանյանը առաջին մրցափուլում կատարելով չորս միավորանոց հնարք առաջ անցավ հաշվի մեջ
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկում 5-1 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին:
Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում ժամանակից շուտ առավելության հասավ Վալենտին Պետիչի նկատմամբ:
1/4 եզրափակչում Սլավիկը 3-2 հաշվով հաղթեց նորվեգացի մրցակցին
Հիշեցնենք, որ Բուդապեշտում կայացած վարկանիշային մրցաշարում Գալստյանը հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Այտժան Խալմախանովին, սակայն այս անգամ չկարողացավ կրկնել հաջողությունը։
Գևորգ Թադևոսյանը 1։10 հաշվով պարտվել է Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, իրանցի Ալիռեզա Մոհմադիպիանիին։
Գևորգն իր կարիերայում առաջին անգամ է հասել աշխարհի առաջնության այս փուլին։ Ընդ որում՝ հայ ըմբիշը մրցաշարում հանդես է գալիս ծնկի վնասվածքով:
87 կգ քաշային Գևորգ Թադևսսյանը 3-1 հաշվով հաղթեց ուկրաինացի մրցակցին և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Սլավիկ Գալստյանը (67 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6-10 հաշվով պարտվեց Կուբայի ներկայացուցչին: