SPORTSWORLD.AM

«Վաղվա հանդիպումը շատ կարևոր է». Եղիշե Մելիքյան

27 սեպտեմբերի 2026 | 23:56:56 | 288

Հայաստանի ազգային հավաքականը բարձր տրամադրությամբ շարունակում է նախապատրաստությունը ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի 2026/27 թվականների խաղարկության երկրորդ մրցափուլի Չեռնոգորիայի դեմ հանդիպմանը:

Սեպտեմբերի 27-ին կայացան նախախաղային միջոցառումներն, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանի հետ ասուլիսին ներկայացավ հունական «Օլիմպիակոս»-ի պաշտպան` Նաիր Թիկնիզյանը:

27-ամյա ֆուտբոլիստը խոսեց` պաշտպանության ձախ եզրում Նարեկ Հովհաննիսյանի հետ համագործակցության մասին նշելով` «Այն բոլոր համագործակցություններհ որոնք տեսնում եք խաղադաշտում մենք իհարկե նախապատրաստվում ենք դրան այդ ամեն նախապատրաստում է մեր մարզիչը, իսկ ինչ վերաբերում է ես համարում հաջողված թե ոչ ինձ թվում է, որ մարզիչը պետք է պատասխանի, մենք իրականացնում ենք ինչ մեզանից ակնկալվում էր դնում մեր առջև նպատակ, քանի որ հաղթել ենք նախորդ խաղը մենք արդարացրեցինք բոլոր ակնկալիքները իմ կարծիքով դա էլ ամենակարևորը»:

Թիկնիզյանը խոսեց նաև Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին ասելով` «Երբ հագնում եմ ազգային հավաքականի մարզաշապիկը, լսում եմ օրհներգը պատասխանատվություն են զգում այն մարդկանց առաջ ովքեր մեզ երկրպագում են»: 

Եղիշե Մելիքյանը խոսեց մրցակցի մասին նշելով` «Վերլուծել ենք մրցակցին ունենք խաղի խաղի պլան», հայ մասնագետը հավելեց վաղվա հանդիպումը շատ կարևոր է, եթե ցանկանում ենք լինենք առաջին տեղում, պետք է հաղթել, իսկ ցանկությունը մենք ունենք և շատ կարևոր է այս թիմին չպարտվելը»:

Հիշեցնենք ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան Մոնտենեգրո հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00»-ին:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: