SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ «ՇԻՐԱԿԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

14 սեպտեմբերի 2026 | 01:08:46 | 215

Հայաստանի Պրեմիեր լիգայի յոթերորդ տուրի շրջանակում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ուժերը չափեց Գյումրիի «Շիրակի» հետ:

Նախորդ մրցափուլում գյումրեցիները առավելության հասան Արմավիրի մարզը ներկայացնող «Սարդարապատի» նկատմամբ 2:0 հաշվով Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմի կազմում գոլերի հեղինակներն են` Ռաֆիկ Միսակյանը և Մեսամբա Բամբան, «Նռնագույններն» երրորդ տուրից հետաձգված խաղում կրկին հաղթանակով ավարտեցին արմավիրցիների հետ խաղը 4:2 հաշվով, որից հետո երեւանյան թիմը արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սյունիքի» հետ:

Առաջին խաղակեսի սկզբնամասում «Փյունիկը» տիրում էր նախաձեռնությանը սակայն գյուղացիներն առաջին 45 րոպեների ընթացքում ակտիվացրեցին իրենց խաղը, երկու թիմերն էլ ունեցան պահեր, բայց գնդակն դարպասային գծից այն կողմ ուղարկել չհաջողվեց: Թիմերն գնացին ընդմիջման 0:0 հաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսում տան տերերը ցուցադրեցին իրենց բնորոշ ֆուտբոլը: Հանդիպման 69-րդ րոպեին Գևորգ Տարախչյանը և խաղընկերները 11մ հարվածի իրավունք ստացան, գնդակին մոտեցած Դանիլ Կուլիկովը անվրեպ հարվածով խոցեց Լյովա Կարապետյանի պաշտպանած դարպասը: 

Հաղթողի կարգավիճակ ստանալուց հետո երեւանյան ակումբը ավելացրեց խաղային տեմպը ճնշելով մրցակցին: Խաղավարտից ինը րոպե առաջ Իասոնաս Պիկիսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, Կիպրոսից 26 ամյա ֆուտբոլիստը խփաց չորս գոլով զբաղեցնում է հինգերորդ տեղը լավագույն ռմբարկուների ցուցակում:

Այսպիսով «Փյունիկը» առավելության հասավ «Շիրակի նկատմամբ 2:0 հաշվով և 17 միավորով զբաղեցնում էր երկրորդ տեղը Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Շիրակը» վեցերորդ տեղում էջ վաստակած տասը միավորով:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: