SPORTSWORLD.AM

Ազգերի Լիգա Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Կիպրոսին

03 հոկտեմբերի 2026 | 00:02:12 | 161

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C2 խմբի երրորդ մրցափուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Նիկոսիայում հյուրընկալվեց Կիպրոսի ազգային թիմին: Կիպրոսի հավաքականը անցկացրած երկու խաղերից մեկում պարտվել էր Չեռնոգորիային, իսկ Լատվիայի հետ մրցավեճն ավարտել ոչ-ոքի:

Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարը մեկնարկեց Լատվիայի դեմ տնային հաղթանակով, մեր ընտրանու կազմում գոլերի հեղինակներն են` Գեորգի Հարությունյանը և Արթուր Ղարիբյանը, Չեռնոգորիայի հետ տնային խաղն ավարտվեց մեր ընտրանու 2:3 հաշվով պարտությամբ, սակայն այդ խաղում Էդուարդ Սպերցյանը և խաղընկերները երկու անգամ վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը` Արթուր Սերոբյանի և թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի գելերի շնորհիվ:

Առաջին խաղակեսի սկզբում մրցակիցը կարող էր բացել հաշիվը, սակայն իր տեղում էր Արսեն Բեգլարյանը: Ըստ sportsworld.am-ի առաջին խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականը վատ հանդես չեկավ: Եղիշե Մելիքյանի տղաները տիրում էին գնդակին, ստեղծեցին գոլային պահեր, սակայն թույլ տված երկու կոպիտ սխալների հետևանքով առաջին խաղակեսում բաց թողեցին նույնքան գնդակ: Հայ ֆուտբոլիստները երեք անընդմեջ կրակոց արձակեցին, որոնց դիմակայեց Կիպրոսի հավաքականը:

Երկրորդ խաղակեսում Արտյոմ Բանդիկյանի հետ կանոնների խախտման համար` Կոստանդ Պիլեասը հեռացվեց խաղադաշտից, Կիպրոսի ընտրանուն թողնելով տասը ֆուտբոլիստով:

Երկրորդ 45 րոպեների ընթացքում մեր ընտրանին կրկին ստեղծեց իր պահեր բայց չկարողացավ դրանք հասցնել իրենց նպատակին, օգտագործելով մրցակցի դարպասին տանող բոլոր ճանապարհները:

Ըստ վիճակագրության Հայաստանի ազգային հավաքականը տիրեց գնդակին ժամանակի 67% մրցակցի 33% տոկոսային հարաբերությամբ. իրացրել 11 անկյունային հարված որին մրցակից պատասխանել էր մեկով: Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել էր հինգ արված Կիպրոսը պատասխանել չորսով որից երկուսը խոցել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:

Հիշեցնենք Հայաստանի ազգային հավաքականը երեք օր անց կհյուրընկալվի Չեռնոգորիայի ազգային թիմին որին տանը պարտվել էր 2:3 հաշվով:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: