SPORTSWORLD.AM

ԱՐՏԱԿ ՕՍԵՅԱՆԸ ԵՎ ԵՐԵՒԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

07 սեպտեմբերի 2026 | 18:38:01 | 305

Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը երկկողմ համաձայնությամբ խզել են մասնագետի գործող պայմանագիրը, հայտնում է Հայաստանի 16-ակի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ 

Արտակ Օսեյանի հետ համագործակցության դադարեցման շրջանակում «Փյունիկի» մարզչական շտաբը լքում են նաև գլխավոր մարզչի օգնականներ Արթուր Մկրտչյանն ու Գոռ Մալաքյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը։

Արտակ Օսեյանը «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի օգոստոսին։ Ակումբի հետ սա նրա երրորդ համագործակցությունն էր որպես գլխավոր մարզիչ։

Նախկինում Օսեյանը ղեկավարել է «Փյունիկը» նաև 2016/17 և 2020 թվականներին, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում աշխատել է ակումբի մարզչական շտաբում։

2025/26 մրցաշրջանում Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունն ավարտե ց3-րդ հորիզոնականում և նվաճեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։

2026/27 մրցաշրջանի եվրագավաթային արշավում «Փյունիկը» հաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ երկու խաղում էլ հաղթելով Մալթայի «Մարսաշլոկին»։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: