Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների անունները, ովքեր հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը հանդես են գալու Աստանայում կայանալիք Աշխարհի առաջնությունում:
UWW-ն հայտնում է` Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը ելույթ է ունենալու բոլոր քաշային կարգերում: Հայտավորված են հետեւյալ մարզիկները՝ Նորայր Հախոյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Կարեն Ասլանյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Գեւորգ Թադեւոսյան (87 կգ), Հայկ Խլոյան (97 կգ) եւ Ռազմիկ Քուրդյան (130 կգ):
Ընդհանուր առմամբ 10 քաշային կարգում հայտավորվել է 300 հունահռոմեական, սակայն թիմերի ներկայացուցիչները մինչ մեկնարկը կարող են փոփոխություններ կատարել: